Դավիթ Ղազարյան
հոգեբույժ, հոգեթերապեւտ

Հոգեբուժական և հոգեթերապևտիկ աջակցություն

Անհատական մոտեցում, վստահելի միջավայր, գիտահեն աջակցություն

Օգնում եմ հաղթահարել դեպրեսիան, տագնապը, սթրեսը և հոգեկան ծանրաբեռնվածությունը՝ առաջարկելով ժամանակակից հոգեբուժական մոտեցումներ։ Հնարավոր է առցանց կամ առկա ընդունելություն։

🧠 Իմ Մասին

Ես Դավիթն եմ՝ հոգեբույժ, հոգեթերապևտ։
Աշխատանքիս նպատակն է օգնել մարդկանց վերագտնել ներքին հավասարակշռությունը, հաղթահարել կյանքի դժվար փուլերը և հոգ տանել իրենց հոգեկան բարեկեցության մասին։ Ունեմ ավելի քան 5 տարվա փորձ՝ կլինիկական, կրթական և գիտական ոլորտներում։
Աշխատանքումս կարևորում եմ վստահությունը, անկեղծ զրույցը, լսելու պատրաստակամությունը և անհատական մոտեցումը։Հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ արժանի է իրեն լսված, ընդունված և հարգված զգալու։Իմ դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց հոգեկան առողջությանը մոտենալ հոգատարությամբ, ուշադրությամբ ու սիրով։

🎓 Իմ Ուղին

Իմ մասնագիտական ուղին հիմնված է հետաքրքրության, հոգատարության և շարունակական ինքնազարգացման վրա։ Սովորել եմ բժշկություն (YSMU) և մասնագիտացել եմ հոգեբուժության (YSMU) և հոգեթերապիայի (NIH) ոլորտում՝ համոզմունքով, որ մարդուն օգնելը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև նրբանկատ վերաբերմունք։ Կրթությունս ստացել եմ Երևանում, բայց այդ գործընթացը երբեք կանգ չի առել․ այն շարունակվում է վերապատրաստումների և մասնագիտական շփումների ընթացքում։💼 Իմ փորձըԻմ աշխատանքային փորձը ձևավորվել է տարբեր միջավայրերում՝ թե՛ թիմային, թե՛ անհատական աշխատանքում։ Ունեմ դասավանդման փորձ՝ բժշկական համալսարաններում, որտեղ ի ուրախություն ինձ կարողացել եմ ոգեշնչել ապագա մասնագետներին։ Աշխատում եմ նաև ադմինիստրատիվ հաստիքում՝ կենտրոնանալով ոչ միայն բուժական, այլև կազմակերպչական և առողջ թիմային միջավայր ստեղծելու վրա։Մասնակցել եմ տեղական ու միջազգային վերապատրաստումների և գիտաժողովների՝ Իսպանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ Հավատում եմ, որ սովորելը շարունակական ճանապարհ է։Միաժամանակ ակտիվորեն ներգրավված եմ գիտական աշխատանքում՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ հոգեբուժությունն ու նյարդագիտությունը հատվում են։Հետազոտություններս ներառում են ինչպես հոգեկան խանգարումների կլինիկական դրսևորումների և ընթացքի ուսումնասիրություն, այնպես էլ լեզվական գործընթացների հոգեբանական կողմերը՝ մասնավորապես հոգելեզվաբանության շրջանակում։Գիտական հոդվածներս հրապարակվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդեսներում։ Այժմ ունեմ 10 հրապարակված հոդված, որոնք արտացոլում են իմ հետաքրքրությունները կլինիկական հոգեբուժության, ընդհանուր բժշկության և նեյրոգիտության ոլորտներում։Սույն փորձն ու կրթական ուղին օգնում են ինձ մոտենալ ոչ միայն խնդրին, այլ նաև մարդուն՝ իր ապրումներով, հույսերով ու ներուժով։

💼Ծառայություններ

✔️Հոգեբուժական խորհրդատվություն՝ ներառյալ առաջնային ախտորոշում և բուժման պլանավորում
✔️Դեղորայքային բուժում՝ ըստ անհատական կարիքների
✔️Հոգեթերապևտիկ աջակցություն՝ նրբանկատ և վստահելի միջավայրում
✔️ Աշխատում եմ հետևյալ վիճակների հետ՝
- Դեպրեսիա
- Տագնապ
- Սթրես և հուզական ծանրաբեռնվածություն
- Հոգեսոմատիկ ախտանիշներ
- Քրոնիկ հոգնածություն
- Ներքին լարվածություն
- Սոցիալական մեկուսացում
- Խնդիրներ հարաբերություններում,
- Խնդիրներ աշխատավայրում
- Ցածր ինքնագնահատական
✔️Ընդունելություն՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով

📞 Կապ

📍 Հասցե՝ Երևան, Կիևյան 3
📅 Գրանցման համար կարող եք օրացույցում լրացնել հայտ, զանգահարել կամ գրել Facebook էջին։
🌐 Հանդիպումները հնարավոր են ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։